Աշխարհը կանգնած է նոր միջուկային առճակատման եզրին․ ահազանգում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարը

Աշխարհը կանգնած է նոր միջուկային առճակատման եզրին․ ահազանգում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարը

Ներկայումս կրկին աշխարհում իրատեսական է դարձել միջուկային առճակատման վտանգը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի առաջին նիստի 75-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթի ժամանակ։ Գուտերեշի խոսքերի համաձայն, ավելանում է աշխարհաքաղաքական լարվածությունը, իսկ աշխարհը կանգնած է նոր միջուկային առճակատման շեմին։ «Միջուկային առճակատման եւ միջուկային զենքի տարածման վտանգը կրկին արդիական է դարձել»,- մասնավորապես ասել է Գուտերեշը։