Քաղաքական որ ուժերը ներկայացված կլինեն Ղազախստանի նոր խորհրդարանում

Քաղաքական որ ուժերը ներկայացված կլինեն Ղազախստանի նոր խորհրդարանում

Նախնական տեղեկատվության համաձայն, կիրակի օրը Ղազախստանում տեղի ունեցած պառլամենտական ընտրություններում իշխող «Նուր Օթան» կուսակցությունը հավաքել է քվեների 72 տոկոսը։ Այս մասին հայտնում է «Դեմոկրատիայի ինստիտուտ» գիտահետազոտական ընկերակցությունը, ըստ ТАСС-ի փոխանցման։

Պառլամենտում կարող են ներկայացված լինել նաեւ Ղազախստանի Ժողովրդական կուսակցությունը՝ 9,54 տոկոս քվեով եւ «Ակ Ժոպ» կուսակցությունը՝ 10,2 տոկոս քվեով։ «Նուր Օթանի» նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը արդեն շնորհավորել է իր կուսակից ընկերներին՝ հաղթանակի առիթով։