Կանադան 79 միլիոն դոլար կուղարկի Ուկրաինա

Կանադան 79 միլիոն դոլար կուղարկի Ուկրաինա

Կանադան հերթական մարդասիրական օգնությունը կհատկացնի Ուկրաինային 100 միլիոն կանադական դոլարի կամ 79 միլիոն ամերիկյան դոլարի չափով։ Այդ հատկացումը կօգնի, որպեսզի անհետաձգելի կամ անհապաղ բուժօգնություն տրամադրվի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում վիրավորներին, օգնություն հատկացվի փախստականներին եւ ապահովվեն այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են մարդկային կյանքեր փրկելու համար, այդ թվում՝ ջրի, սննդամթերքի եւ սանիտարական կարիքների առարկաների մատակարարման համար։