Ճանապարհը փակում են նաեւ Տիգրանաշենի հատվածում

Ճանապարհը փակում են նաեւ Տիգրանաշենի հատվածում

Այսօր առավոտից ՀՀ տարբեր մարզերում ճանապարհներ են փակվում։ Քիչ առաջ տեղեկացանք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ՝ ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի եւ Աղվան Վարդանյանի հետ միասին, փակում են նաեւ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը։ Մենք կապվեցինք Տիգրանաշենի վարչական ղեկավարի հետ, պարզվեց՝ նա տեղյակ չէ, թե ինչ է կատարվում գյուղապետարանից մի քանի կիլոմետրի վրա։ Սակայն փոքր ինչ անց՝ հաստատեց, որ մարդիկ մերձակա ճանապարհն են փակում։