Բաց նամակ Սուրեն Պապիկյանին

Բաց նամակ Սուրեն Պապիկյանին

«Հայֆիլմ» կինոստուդիայի Վերածնունդ նախաձեռնությունը հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

«ԲԱՑ ՆԱՄԱԿ
Մեծարգո նախարար Սուրեն Պապիկյան հետհեղփոխական Հայաստանում վերջին քսան ամսում ամենից անհանգստացնող խնդիրներից մեկը, որը հնչեցրել են քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչները, փորձագետները և հասարակ քաղաքացիները , ներքին օղակների կադրային քաղաքականության օր առաջ վերանայումն և կտրուկ փոփոխությունների ենթարկելու հարցն է եղել և այդ խնդիրը բարձրաձայնում են առ այսօր։ Կադրերն են որոշում հեղափոխության հետագա ամբողջ ճակատագիրը: Արվեստի ոլորտում ներքին օղակների կադրերի աշխատանքը պետք է լինի ոչ միայն պարտականություն, այլ նաև առաքելություն և ծառայություն հանուն ազգային, պետական և հանրային նպատակների։ Հարգարժան պարոն Պապիկյան, օր առաջ վերանայե՛ք պատմական կիսաավեր «Հայֆիլմ» կինոստուդիայի՝ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի կադր, քաղաքացիական հասարակության, երիտասարդական ակտիվ նախաձեռնությունների և կազմակերպության հետ որևէ կապ չունեցող, կառույցում մեծ պարտքեր կուտակած, «Հայֆիլմում» փարթիներ և երեկույթներ կազմակերպած և երիտասարդության ծրագրերին ու կոչերին անհաղորդ, անտարբեր, կինոյի, արվեստի և մշակույթի ոլորտից բացարձակապես հեռու, մինչ օրս նրա նշանակման պատճառները անհայտ մնացած «տնօրեն» Դավիթ Կարապետյանին, որպեսզի նոր սերունդը կարողանա քայլ առ քայլ իրականանցնել իր «Նոր սերունդ» ծրագիրը։ Պարոն Պապիկյան, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը և «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն արդեն երեք տարի պատրաստ են մեկնարկել բոլոր սկզբնական գործողությունները՝ հանուն« Հայֆիլմի» բրենդի զարգացման և հայ կինոյի հեղինակության բարձրացման։ Քայլեր որոնք կարող են, բարձրացնել նաև նախարարության և նույնիսկ ամբողջ կառավարության հեղինակությունը։ Դուք կատարե՛ք ձեր քայլը, և մենք ծանր հրետանին առաջ կտանենք։ Հարգարժան պարոն Պապիկյան, սպասում ենք կադրային վերանայմանը, որպեսզի առաջ շարժվենք։ Մնացյալը նոր սերնդի, պետության և քաղաքացիական ակտիվ հասարակության ճիշտ կազմակերպված փոխահարաբերությունների ընթացքից է կախված։ Խորին հարգանքով՝ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնություն, «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպություն»։