Պրն նախագահ, հերիք է էշի ականջում քնեք․ պինդ բռնել եք Նիկոլի ձեռքը

Պրն նախագահ, հերիք է էշի ականջում քնեք․ պինդ բռնել եք Նիկոլի ձեռքը

Մշակույթին ու պատմությանը հավասար այս ապիկար իշխանությունը նաև ոտնահարել է մեր Սահմանադրությունը։ Պրն նախագահ, հերիք է, վերջապես տեր կանգնեք Ձեր պարտականություններին։ Հերիք է էշի ականջում քնեք։ Պինդ բռնել եք Նիկոլի ձեռքը ու շարունակում եք Նիկոլի կործանող աշխատանքը։ Այս մասին քիչ առաջ Սահմանադրության օրվա առիթով ընդդիմադիրների կազմակերպած երթի ժամանակ նախագահական նստավայրի դիմաց իր ելույթում ասաց ՀՀԿ խորհրդի անգամ Տաթև Թադևոսյանը։

«Նիկոլի Սահմանադրությունը Նիկոլի խունտային պաշտպանող որոշումներն են։ Այ սա է այսօրվա Սահմանադրությունը, Նիկոլի Սահմանադրությունը։ Մենք այսօր ունենք մի իրականություն, երբ մարդու վրա գործ կարողը, փորձ չունեցողը դառնում է երկրի դատախազ։ Մենք այսօր ապրում ենք մի երկրում, երբ քեֆի սեղանների շուրջ, օղու բաժակով ԲԴԽ նախագահը մարդկանց ստիպում է, որ հրաժարական տան։ Ժողովուրդ, մենք հանդուրժելու՞ ենք սա, այս երկիրը մենք նվիրելու՞ ենք այս խեղկատակներին, իհարկե ոչ, չի կարող նման բան լինել»,- հավելեց նա։