Զելենսկին անփոխարինելի է համարել Մակրոնի աջակցությունը

Զելենսկին անփոխարինելի է համարել Մակրոնի աջակցությունը

Կայացել է Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հերթական հեռախոսազրույցը։

Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է  Ուկրաինայի առաջնորդը։

«Կարևոր հեռախոսազրույց ենք ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայի պաշտպանողականության ամրապնդմանն ուղղված կոնկրետ լուծումներ, ինչպես նաև կոնկրետ նախաձեռնություններ՝ ուղղված մեր երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը։ 

Շնորհակալություն, իմ ընկեր, անփոխարինելի աջակցության համար»,-գրել է Զելենսկին։