Իշխանությունը Աղավնոյի բնակիչներին խաբել է․ մի քանիսին է տրամադրել խոստացված 10 մլն դրամ գումարը 

Իշխանությունը Աղավնոյի բնակիչներին խաբել է․ մի քանիսին է տրամադրել խոստացված 10 մլն դրամ գումարը 

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը, որը եւս ապրում էր Աղավնո համայնքում, այժմ ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան։

Իշխանությունը Աղավնոյի բնակիչներին խոստացել էր՝  10 մլն դրամ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրելու է։ Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ խոստումները մասամբ են կատարել․ «Իրենք ամբողջությամբ չեն անում, բայց քանի որ հրապարակային խոստացել են, որ սերտիֆիկատով գումար են տալու՝ բնակարան ձեռք բերելու համար, մի երկուսինը անում  են՝ աչք փակելու համար, մյուսներինը ձգձգվում է»։

Հակոբյանների ընտանիքին գումարը չի տրամադրվել․ «Մեզ չի տրամադրվել, բանկն էլ գործարքի համար գումար է վերցնում։ Լուրեր կան նաեւ, որ, եթե այդ գումարը մենք վերցնենք, բնակարան գնենք, ապա, երբ մենք չլինենք, այդ բնակարանը մեր երեխաների ձեռքից կարող են վերցնել։ Իրենք կոնկրետ բան չեն ասում, միայն ասում են՝ տալիս ենք սերտիֆիկատ, բայց տոկոսով են տալիս թե չէ, մենք չգիտենք»։

Մարտիրոս Հակոբյանն ասաց, որ Աղավնոյի իրենց տունը հրդեհել են դուրս գալուց առաջ․ «Բա ի՞նչ անեի, թողնեի թուրքերի՞ն։ Այդ տականքները թող գային, մեր կողքը կանգնեին, ես մի քանի անգամ դիմել եմ, որ գային, մեր կողքը կանգնեին, բայց ոք չի եկել։ Մենք գյուղում մնացել էինք 4 հոգով։ Խոսելուց մեծ-մեծ խոսում են, բայց ոչ ոք ոչինչ չի անում»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ 2022-ի օգոստոսի 25-ը պետք է լքեն գյուղը։