Կոտայքի մարզի Լիսկան ես, Սասուն, ծախու գեղցի լակոտ

Կոտայքի մարզի Լիսկան ես, Սասուն, ծախու գեղցի լակոտ

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը վերջին շրջանում դարձել է Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ քաղաքական համախոհը, պարբերաբար սկանդալային հայտարարություններով է հանդես գալիս, շարժելով հանրության զայրույթը:

ԵԿՄ նախագահը հունվարի 28-ին` բանակի օրը հայտարարել էր, թե Հայաստանը Վազգեն Սարգսյանից հետո բանակ չի ունեցել: Երեկ էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, թե բանակ չենք ունեցել ասելով նկատի է ունեցել, որ բանակի ռազմաքաղաքական ղեկավարություն չունենք, քանի որ ղեկավարությունը զբաղված է կոռուպցիայով, իսկ եթե բանակում կա կոռուպցիա, ապա չկա բանակ:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Սասուն Միքայելյանի այս հայտարարություններին, ասաց.

«Եթե նախկինները թալանել են բանակն, ապա ինքը նախկինների թվում է: Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի օրոք ինքը բանակի մեջ է եղել, սակայն 2008-ին ծախելով իր տերերին մասնակցեց պետական հեղաշրջման փորձին: Նա բանակից, ԵԿՄ-ից ինչ-որ մարդկանց փորձել է հավաքագրել այդ դավադիր ուժերի կողմը: Այդ մարդը Լիսկայի նման մեկն է, պարզապես Լիսկան Սյունիքում է, ինքը` Կոտայքում: Նույն քա...երը կերել է նաև ինքը: Այնպես որ, սասունմիքայելյանները միշտ պետք է լինեն, դա նորմալ է: Նման ծախու մարդկանց հայտարարություններն արժանի չեն հասարակության ուշադրությանը: Սովորական ծախու գեղցի լակոտ ու վերջ: Սա է իր մասնագիտությունը և շատ վաղուց»- նշեց քաղաքագետը: