Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում երևանցիներից

Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում երևանցիներից

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում երևանցիներից... 

Ծանոթանացա Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծին։
Այսպիսով 2023 թվականի Երևանի բյուջեի ծախսային հատվածը կազմել է 129 մլրդ դրամ, իսկ 2024 թվականիի բյուջեն կանխատեսվում է 96,9 մլրդ ՀՀ դրամ։
Երևան քաղաքի բյուջեն կրճատվել է շուրջ 33 մլրդ դրամով, այսինք մոտ 25%-ով, այն պարագայում, երբ Երևանն ունի այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են.
• Տրանսպորտի խնդիրը
• Մետրոյի խնդիրը
• Աղբահանության չլուծվող խնդիրը
• Մանկապարտեզների խնդիրը
• Բնակելի ֆոնդի խնդիրը
• Ավտոկայանատեղիների խնդիրը
• Երևանի կանաչ տարածքների ոչնչացման խնդիրը
Հիմա ամենահետաքրքիրը. 
Նիկոլ Փաշինյանը որոշել է 33 մլրդ դրամը «կոմպենսացնել» երևանցիներից.
Երևան քաղաքի իշխանական կոալիցիան(ՔՊ և Հանրապետություն) կարմիր գծերի գումարը թանկացնում է ավելի քան 13 անգամ, դրանից ակնկալելով. 
Երևան քաղաքում գրանցված մոտ 240 000 ավտոմեքենաներից մոտ 100 000  եթե վճարի այդ գումարը , ապա կստացվի 16 մլրդ ՀՀ դրամ, գումարած պոտենցիալ տուգանքները։
Մնացած գումարը պլանավորում են «կորզել» տեղական տուրքերի բարձրացմամբ (հաջորդիվ կներկայացնեմ)
Հ.Գ. Նիկոլը չի ներում Երևանցիներին ՔՊ պարտությունը...»։