Նոր պատերազմի սպառնալիք․ այս անգամ Հարավային Ամերիկայո՞ւմ 

Նոր պատերազմի սպառնալիք․ այս անգամ Հարավային Ամերիկայո՞ւմ 

Վենեսուելայում տեղի է ունեցել «հանրաքվե», որում բարձրացվել են հարևան Գայանայի նկատմամբ տարածքային պահանջների հետ կապված հարցեր։ Այն նախաձեռնել է հարավամերիկյան հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։ 

Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ մասնակիցների 95%-ը կողմ է եղել Գայանա-Էսսեկիբո նահանգի ստեղծմանը և դրա ընդգրկմանը Վենեսուելայի կազմում՝ այս տարածքում ապրող քաղաքացիներին վենեսուելական ինքնության քարտերի տրամադրմամբ։

Ընդ որում նշվում է, որ «Հանրաքվեն» խորհրդատվական բնույթ ուներ, չնայած Մադուրոն այն արդեն անվանել է «Վենեսուելայի ժողովրդի հաղթանակ», իսկ պարտվածներին համարել «Գայանայի կառավարությունը, ExxonMobil-ը և ԱՄՆ կայսրությանը»: 

Նա նաև հայտարարել է, որ ազգային-ազատագրական պայքարի հերոս Սիմոն Բոլիվարի հետ «կգնա ազատագրելու Գայանա-Էսսեկիբոն»։

Վենեսուելայի և Գայանայի միջև վեճը Էսեկիբո գետից արևմուտք ընկած տարածքի շուրջ գոյություն ունի 19-րդ դարի վերջից: Այս տարածքը կազմում է Գայանայի տարածքի ավելի քան երկու երրորդը։ Կողմերի միջև կոնֆլիկտը սաստկացել է 2015 թվականին նավթի հանքավայրերի հայտնաբերումից հետո։