Էսքան մարդ կարում ա հելնի ֆուտբոլ նայի, բայց թող երկրի համար էլ պայքարի

Էսքան մարդ կարում ա հելնի ֆուտբոլ նայի, բայց թող երկրի համար էլ պայքարի

Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվտան «Հանրապետական» մարզադաշտում ուժերն է չափում «Բազելի» հետ։ «Փյունիկը» խմբի մրցաշարային աղյուսակում այժմ գտնվում է երրորդ հորիզոնականում։ «Սլովանն» ու «Բազելը» վաստակել են 8-ական միավոր, հայկական ակումբը՝ 6։ Միայն հաղթանակը «Փյունիկին» թույլ կտա պատմական արդյունք գրանցել ու դուրս գալ խմբային փուլից։ Ցավոք հայկական ակումբը այս պահին զիջում է  մրցակցին 0-2 հաշվով:

«Էսքան մարդ կարում ա հելնի ֆուտբոլ նայի, բայց թող երկրի համար էլ պայքարի: Հա, ես էլ եմ եկել նայում, բայց ես միտինգների էլ եմ գնում»,- քիչ առաջ ասաց մարզադաշտում գտնվող ֆուտբոլասերներից մեկը: