Նրա արարքներն արժանի են 2 ցմահ դատապարտման և 3 գնդակահարության

Նրա արարքներն արժանի են 2 ցմահ դատապարտման և 3 գնդակահարության

Այսօր, ՀՀ իշխանություններից որևէ օգնություն չստանալով, Արցախի իշխանությունները ստիպված նահանջեցին՝ վաղը ադրբեջանական Եվլախում հանդիպում է կալանալու Արցախի իշխանությունների ներկայացուցիչների եւ ադրբեջանցիների միջեւ։ Այն առաջարկը, որը նախօրեին արել էր ագրեսորը՝ սպիտակ դրոշով հանձնվել իրենց ողորմածությանը, փաստորեն մոտ է իրականացմանը, որովհետեւ Հաայստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամբողջությամբ ձեռք քաշեց Արցախին եւ ռուս խաղաղապահները՝ իրենց իշխանությունների հրահանգով, անցան Ադրբեջանի կողմը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ըստ ՀՀ Սահմանադրության, Արցախի անվտանգության երաշխավորն է, ընդամենը արձանագրեց, որ ի գիտություն է ընդունում այդ ամենը և հետեւում է հետագա զարգացումներին։ Նրա քայլերին ու վարած քաղաքականությանը բազմաթիվ անգամներ քաղաքական գնահատականներ են տվել քաղաքագետները, քաղաքական գործիչները եւ պարզապես շարքային քաղաքացիները, սակայն մեզ հետաքրքրեց, թե ինչ իրավական գնահատական կարող են տալե իրավաբանները, մասնավորապես՝ փաստաբանները։ Ի վերջո, եթե Փաշինյանի այս արարքների հետ կապված իրավական քննություն գնա, ապա ինչպիսի մեղադրական դատավճիռ կարելի է արձակել նրա նկատմամբ։

Այս հարցն ուղղեցինք փաստաբան Ռուբեն Մելիքյանին․ «Ես դրա մասին մտածել եմ, բայց այդ մասին չէի ուզի խոսել, որովհետև Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ այստեղ կարելի էր աշխատեցնել արդեն, ՔՕ բազմաթիվ հոդվածներ կարելի էր վկայակոչել արդեն՝ իր հրապարակային տարբեր խոսքերի հիման վրա։ Ինչպես ինքն է հրապարակային խոսքի հիման վրա վարույթներ նախաձեռնում անտեղի, իր դեպքում դա բոլորովին տեղին կարելի էր անել՝ ոչ միայն նրա գործերի, այլև խոսքերի հիման վրա։ Մենք արհավիրքի մեջ էինք հայտնվել, հիմա էլ ավելի մեծ արհավիրքի մեջ ենք հայտնվել։ Անգամ «արհավիրք բառն էլ բավարար չէ բնութագրելու համար, ավելին՝ դեռ մի բան էլ ավելի մեծ արհավիրքներ են մեզ սպասվում, այս տեսանկյունից ես կուզեի կենտրոնանալ նրա վրա, որպեսզի այդպիսի հնարավորություն լինի, այլ ոչ թե մենք հիմա մտածենք հոդվածների մասին։ Այսինքն՝ հնարավորություն լինի իշխանազրկման ձևով, երբ որ Նիկոլ Փաշինյանն այլևս զրկված կլինի իշխանությունից»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։ 

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կարծիքով՝ ՔՕ-ում չկա Փաշինյանի արարքներին համարժեք պատժատեսակ․ «Բարոյալքվածությունը այն աստիճան մեծ է, որ խոսել որպես փաստաբան, ծայրահեղ բարդ կլինի ինձ համար։ Համարժեք գնահատական մեր Քրեական օրենսգրքում, վստահ եմ, չկա, որովհետև այն, ինչ արել է Ձեր կողմից վկայակոչված անձը, առնվազն արժանի է 2 ցմահ դատապարտման և 3 գնդակահարության, որովհետև դա հասարակ պետական դավաճանություն չէր, դա հասարակ լրտեսություն չէր, սա մեկ ամբողջ էթնոսի նկատմամբ տեղի ունեցած հանցափաստ է, որովհետև առանձնապես վերլուծաբան լինել, քաղաքականության վերաբերյալ մեծ պատկերացումներ ունենալ պետք չէ հասկանալու համար, որ Արցախի արդեն փաստացի կորուստը վաղն արդեն հանգեցնելու է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման և որպես արդյունք՝ հայերի էթնիկ զտման։ Նման երկորդ դեպք դժվարանում եմ գտնել, թե արդյոք մարդկության պատմության մեջ առկա է երկրորդ նախատիպը, երբ որևէ պետության ղեկավար այսպիսի մասշտաբների հասնող էթնիկ զտում է կատարում սեփական ժողովրդի նկատմամբ։ Այսօր մեր 120 հազար հայրենակիցներ փաստացի առանց հայական բանակի միջամտության էթնիկ զտման են ենթարկվում, և անկեղծ եմ ասում, գուցե էմոցիոնալ ֆոնը շատ բարձր է, բայց ես կասեմ, որ միայն ցմահ ազատազրկումը այդ անձի համար շատ մեղմ պատիժ կլինի, որովհետև դա համարժեք չի լինի կատարած արարքի հանրային վտանգավորությանը։ Սրանք պետք չէ դիտարկել միայն հուզականության դաշտում՝ այն, ինչ այդ անձն է արել, արժանի է մի քանի գնդակահարության, կամ գնդակահարել, հետո կախաղան բարձրացնելու»,- ասաց Կոչուբաևը։ 

Կոչուբաևի հետ համարկարծիք է նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը․ «Չեմ տեսնում իմաստ այդ անձին իրավական հարթության մեջ որևէ գնահատական տալ։ Չկա իրավական հարթության մեջ գնահատական կամ պատիժ, որը համարժեք է նրա գործածին»։