Եթե Ավինյանն ընտրվի, ինչի մեջ որ ենք, դրա մեջ էլ կմնանք, ի՞նչ պիտի լինի․ Միքայել սրբազան

Եթե Ավինյանն ընտրվի, ինչի մեջ որ ենք, դրա մեջ էլ կմնանք, ի՞նչ պիտի լինի․ Միքայել սրբազան

Երևանում շարունակվում են ավագանու ընտրությունները՝ մասնակցության շատ ցածր տոկոսով։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին հարցրինք, թե իր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված նման ցածր մասնակցությունը, սակայն նա ասաց, որ ընտրությունների ընթացքին չի հետևում։

Սրբազանին հարցրինք, թե, իր կարծիքով, ի՞նչ տեղի կունենա, եթե այսօր Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ՔՊ-ն հաղթի՝ հաշվի առնելով, որ մասնակցող շատ քաղաքական ուժեր պնդում են, որ Երևանի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վերջի սկիզբը կարող են լինել․

«Կլինի նույնը, ի՞նի չպիտի լինի, ինչի մեջ որ ենք, դրա մեջ էլ կմնանք, ուրիշ ի՞նչ պիտի լինի»,- պատասխանեց սրբազանը։ Իսկ եթե Ավինյանը չընտրվի, հույս կլինի՞, որ դրանից կարող է իշխանափոխության գործընթաց տեղի սկսվել․

«Եթե չընտրվի, այո, գոնե կարող է որոշակի իմաստով հակակշիռ լինել, այն էլ թերևս»․- պատասախանեց Միքայել սրբազանը։ 

Սրբազանին հիշեցրինք, որ ինքը մի անգամ քննադատել է խորհրդարանական ընդդիմությանը՝ Երևանի ընտրություններին չմասնակցելու համար, Միքայել սրբազանն ի պատասխան ասաց․

«Չեմ քննադատել, ասել եմ, որ եթե չեն ուզում մասնակցել, նշանակում է, որ ի վիճակի չեն, չեն հավատում իրենց հաջողությանը»,- պատասխանեց սրբազանը։

Նրանից նաև հետաքրքրվեցինք, թե լսե՞լ է Փաշինյանի վերջին ելույթը, երբ նա ընդդիմությանը սպառնում է «ասֆալտի դիետայով» ու բորդյուրները լիզել տալով, սակայն Միքայել սրբազանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթները վաղուց դադարել է լսել։