Ես իմ գործերով եմ զբաղված եղել, որևէ մեկին ուղղություն չեմ տվել․ Առաքել Մովսիսյան

Ես իմ գործերով եմ զբաղված եղել, որևէ մեկին ուղղություն չեմ տվել․ Առաքել Մովսիսյան

Երեկ Փարաքար համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթեց նախկինում դատվածություն ունեցած Դավիթ Մինասյանը։ Նրա մրցակիցներն էին գործող երկարամյա համայնքապետ Սամվել Վարդանյանը, որը Հանրապետական էր, բայց հեղափոխությունից հետո հասկանալի պատճառով շատերի պես հրաժարվեց կուսակցությունից, և «Իմ Քայլի» պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մտերիմ Սարդուր Թեւոսյանը։

Ենթադրվում էր, որ իշխանությունները պետք է ամեն կերպ սատարեին իշխանական թեկնածուին, սակայն, ըստ զրույցների, իշխանությունների անտարբերությունը Սարդուր Թևոսյանի նկատմամբ պայմանավորված է եղել այն բանով, որ նա Սասուն Միքայելյանի թեկնածուն է եղել, այսինքն՝ Փաշինյանը ևս մեկ անգամ Միքայելյանին մեսիջ է ուղարկել։ Բացի այս, ընտրված թեկնածուն՝ Դավիթ Մինասյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի մտերիմն է։ Վերջինիս հարցրինք, թե որևէ կերպ փորձե՞լ է աջակցել իր մերձավորին․

«Ընդհանրապես չեմ խառնվել, ոչ էլ ինձ հետաքրքիր է եղել, կատեգորիկ, ես իմ գործերով եմ զբաղված եղել, ոչ էլ որևէ մի անգամ որևիցե մի ուղղություն եմ տվել որևէ մեկին, ընդհանրապես չեմ խառնվել»,- պատասխանեց Մովսիսյանը։

Հարցրինք, թե ի՞նչ հարաբերություններ ունեն միմյանց հետ ինքն ու Դավիթ Մինասյանը․

«Ես չգիտեմ էլ՝ ով ա ընտրվել, ոչ էլ հետաքրքրվում եմ, հաջողություն»,- ասաց նախկին պատգամավորն ու անջատեց հեռախոսը։