Եմենի մոտ լաստանավ է անհետ կորել․ լաստանավի վրա եղել է 55 մարդ

Եմենի մոտ լաստանավ է անհետ կորել․ լաստանավի վրա եղել է 55 մարդ

Սոկոտրա կղզու եւ արեւելա-եմենական Էլ-Մահրա նահանգի միջեւ ջրային փոխադրում իրականացնող լաստանավը, որի վրա եղել է 55 մարդ, կորել է ռադարներից։ Այս մասին հայտնում է CHINHUA լրատվական գործակալությունը։ Տեղի ունեցածի մասին կղզու վարչակազմը տեղյակ է պահել արաբական կոալիցիային, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան։ Սկսվել են որոնողական աշխատանքներ։ Նշենք, որ արդեն հինգերորդ տարին Եմենը գտնվում է քաղաքացիական պատերազմի վիճակում։