Օպերայի շենքի տանիքի սարսափելի վիճակում  է․ իշխանությունը չէր արձագանքում Օրբելյանի ահազանգերին

Օպերայի շենքի տանիքի սարսափելի վիճակում  է․ իշխանությունը չէր արձագանքում Օրբելյանի ահազանգերին

Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տանիքի վերանորոգման համար հայտարարվել է 81 միլիոն դրամի մրցույթ։ Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  Երեւանի քաղաքապետարանը որեւէ լիազորություն չունի շենքի նկատմամբ, այն գտնվում է ԿԳՄՍ նախարարության վերահսկողության տակ։

Աբգարյանը նաեւ նշում է, որ մրցույթը հայտարարվել է առանց նախագծի եւ նախահաշվի, այսինքն՝ ներկայացված է միայն գների աղյուսակ, բայց թե ինչ ծավալի աշխատանք է՝ նշված չէ, ինչպես նաեւ չկա նախահաշվային ընկերության կնիքով հաստատում։ 

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական նախկկին  Կոնստանտին Օրբելյանը 2019 թվականին հայտարարել էր, որ իշխանությունը կրկին հրաժարվել էր գումար հատկացնել թատրոնի տանիքի վերանորոգման համար։

Նա նաեւ նշել էր, որ տեղումների ժամանակ կրկին կսկսվի տանիքից կաթել: <Անհրաժեշտ է լուծել նաեւ սոֆիտների խնդիրը, այլապես վաղ թե ուշ ներկայացումների ժամանակ լուսավորման խնդիր կառաջանա: 50 սոֆիտներից աշխատում է միայն 10-ը>,-ասել էր Օրբելյանը։

Ըստ տեղեկությունների՝ դանակը հասել է ոսկորին, որից հետո իշխանությունը տեղից շարժվել է, տանիքի խնդիրն այնքան օրհասական է դարձել, որ որոշել են վերջապես գումար հատկացնել՝ վերանորոգման համար։