Նոնսենս է «մեծամասնականով» անցած, հետո անկախացած պատգամավորի գոյությունը | «Հրապարակի էջերում» 04.03.2020

Նոնսենս է «մեծամասնականով» անցած, հետո անկախացած պատգամավորի գոյությունը | «Հրապարակի էջերում» 04.03.2020

«ԱԱԾ պաշտոնատար անձը, որին մեղադրանք է առաջադրվել Սուրեն Պապիկյանի գործով՝ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի մտերիմ ընկերն է. եզրակացությունը թողնում եմ ձեզ»,- ասաց մեր աղբյուրը:

Կարծում եք` նա՞ է «փուռը» տվել իր ընկերոջը։ «Ինչ եմ կարծում՝ էական չէ, սակայն կարծում եմ, որ հենց այնպես չէ, որ զուգահեռաբար «Լուսավոր Հայաստանն» սկսեց բարձրացնել անկախ պատգամավորի ինստիտուտի անթույլատրելիության, ԱԺ կանոնակարգի խախտման մասին»: Իսկ գեոքաղաքական ինչ-որ «հետք» կա՞ այս ամենում։ «Շատ հեռու գնացիք. չեմ կարծում։ Մի մոռացեք, որ Բաբաջանյանն ինքնուրույն պրոյեկտ չէ, եթե չասենք` հսկիչ փաթեթը հենց իշխանությունների ձեռքում է»: Փորձում եք ձեր նախկին թիմակցին խաղից հանե՞լ, ի՞նչ է կատարվում Բաբաջանյանի շուրջ՝ հարցրինք ԼՀԿ մեր աղբյուրին։ «Խաղից հանելը չգիտեմ, «շուրջը»` նույնպես, սակայն մինչեւ ՍԴ հասնելու ենք, որովհետեւ խորհրդարանական երկրում նոնսենս է «մեծամասնականով» անցած, հետո անկախացած պատգամավորի գոյությունը»:

Օրվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.