Տարի ու կես անց «տերմինատորների» խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև խորացել է. Ռուբեն Մելիքյան

Տարի ու կես անց «տերմինատորների» խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև խորացել է. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ժամանակին՝ «սիրո» և «համերաշխության» «հեղափոխության» (համաձայն եմ՝ երեք բառերն էլ այսօր արդեն զավեշտալի են հնչում) սկզբնական փուլում մի այսպիսի  «ծրագրային» վերլուծություն էի կատարել։

Տարի ու կես անց «տերմինատորների» խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև խորացել է, իսկ AntiFake.am-ի թիմի կողմից բացահայտվել է ուղիղ կապ իշխող քաղաքական ուժի ու տերմինատորների արտադրամասի միջև։

Այս խնդիրն անչափ կարևոր է ոչ միայն քաղաքական, բարոյաքաղաքական, սոցիալ-քաղաքական, այլ նաև իրավական (ներառյալ՝ քրեաիրավական) առումներով։ Հարցի այդ կողմը շեշտադրելու համար ներկայում իրականացնում ենք հետազոտություն, որի արդյունքները կամփոփենք հայտարարությամբ։

Տերմինատորներ չեն լինելու»։