Իջևանում բնակիչները պայթյունի սարսափեցնող ձայն են լսել

Իջևանում բնակիչները պայթյունի սարսափեցնող ձայն են լսել

Տավուշի մարզի իջևան քաղաքում բնակիչները պայթյունի տաօրինակ ձայներ են լսել։ Այդ մասին քաղաքի բնակիչները սոցցանցերում գրառումներ էլ են արել։ Մենք կապվեցինք Իջևանի համայնքապետ Հայկ Ղալումյանի հետ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։

Քաղաքապետն ասաց, որ ինքն էլ է լսել այդ ձայնը, սակայն չգիտի, թե ինչ է պատահել, և արդյոք Իջևանում է պատահել։ Հարցրինք՝ հնարավո՞ր է, որ սահմանամերձ համայնքներից մեկում լինի, քաղաքապետն ասաց, որ չի կարծում։