Տոկիոյի կենտրոնում երկնաքեր է այրվում

Տոկիոյի կենտրոնում երկնաքեր է այրվում

Տոկիոյի կենտրոնում գտնվող երկնաքերներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է NHK-ն։ Երկնաքերը գտնվում է Toranomon Hills համալիրում։ Հրդեհը բռնկվել է 54-րդ հարկում։

Դեպքի վայրում աշխատում է հրշեջների 31 հաշվարկ։ Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Այլ տեղեկություններ չեն հրապարակվում։