Ցուցարարները շրջափակել են Իսրայելի վարչապետի տունը

Ցուցարարները շրջափակել են Իսրայելի վարչապետի տունը

Տասնյակ հազարավոր ցուցարարներ Երուսաղեմում շրջափակել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տունը։

Այդ մասին հայտնում են հրեական պետության լրատվամիջոցները։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Նեթանյահուն կնոջ հետ այժմ գտնվում է Թել Ավիվում։

Հիշեցնենք, որ նախօրեին շուրջ 100 հազար իսրայելցիներ Թել Ավիվում դուրս են եկել փողոց՝ բողոքելու կառավարության քաղաքականության դեմ, մասնավորապես կապված դատաիրավական բարեփոխումների և երկրում բռնության աճի հետ: