Ուկրաինացիները գրոհել են Մոսկվայի վրա․ տուժած կա (լուսանկար)

Ուկրաինացիները գրոհել են Մոսկվայի վրա․ տուժած կա (լուսանկար)

Անցած գիշեր Մոսկվայում՝ «Մոսկվա Սիթի» ի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։

Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունը՝ նշելով, որ տուժածը համալիրի անվտանգության աշխատակիցն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով կոտրվել են 50 հարկանի համալիրի առաջինից չորրորդ հարկի ապակիները։

Ռուսական տելեգրամյան ալիքների տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել IQ թաղամասում, որը ներառում է կառավարական համալիրը, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ և գերատեսչություններ, ներառյալ տնտեսական զարգացման նախարարությունը, արդյունաբերության և առևտրի նախարարությունը, թվային զարգացման նախարարությունը, ազգությունների դաշնային գործակալությունը, Ռոսակկրեդիտացիան և Ռոսստանդարտը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դրա պատճառը ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի օգնությամբ խոցված անօդաչու սարքերն են։

Լուրը հաստատել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։