Հզոր պայթյուն Դուշանբեում. տեսանյութ

Հզոր պայթյուն Դուշանբեում. տեսանյութ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Այն տեսանկարահանվել է եւ հրապարակվել է «Звезда» -ի տելեգրամյան ալիքում։  Asia-Plus պորտալի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Սինո թաղամասի լցակայանման կայաններից մեկում։ Տուժածների մասին տվյալ պահին ոչինչ չի հաղորդվում։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է հեռվում բոցկլտում կրակը։ Մարդիկ խուճապահար այսուայնկողմ են փախնում։ Ինչ-որ պահին լսվում է բարձր գմփոց և կրակը վեր է բարձրանում։