Հայ բռնցքամարտիկը ջախջախիչ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ

Հայ բռնցքամարտիկը ջախջախիչ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում փայլուն է մեկնարկել 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, ով ջաղջախիչ հաղթանակ է տարել թուրք բռնցքամարտիկի նկատմամբ։

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ առաջին երկու ռաունդներում Սիմոնյանը ուներ շատ մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում մրցավարները մրցակցին դուրս են հանել ռինգից անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար։

Այսօր տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, ով առավելության է հասել մոլդովացի Իգոր Մոնդառի նկատմամբ։  

Մեր պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև Մահուր Մարիկյանը։