ԲԴԽ-ն հրապարակում է Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ որոշումը

ԲԴԽ-ն հրապարակում է Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ որոշումը

Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության քննարկումը: Այսօր ԲԴԽ-ն հրապարակելու է Գրիգորյանի վերաբերյալ որոշումը։

Միջնորդությունը, հիշեցնենք, ներկայացրել է արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին:

Դավիթ Գրիգորյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորը: