Ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղի ժամանակ. լուսանկարներ

Ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղի ժամանակ. լուսանկարներ

«Բորդոյի» նիգերիացի հարձակվող Սամյուել Կալուն կորցրել է գիտակցությունը «Մարսելի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղի ժամանակ:

Երբ «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն ցանկացել է իրացնել տուգանային հարվածը, 23-ամյա ֆուտբոլիստն անսպասելի ընկել է հատակին: Վայրկաններ անց Կալուն ուշքի է եկել, սակայն նրան փոխարինել են այդ դրվագից հետո:

Մարսելում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: