Որ երկրի անձնագիրն է ամենից գրավիչը համավարակի շրջանում

Որ երկրի անձնագիրն է ամենից գրավիչը համավարակի շրջանում

Henley & Partners ընկերությունը հայտարարել են, որ Ճապոնիայի քաղաքացիությունը, այսինքն՝ ճապոնական անձագիրը համարվում է կրկին ամենից գրավիչը, քանի որ այս անձնագիրն ունեցողները կարող են աշխարհի 191 երկիր մուտք գործել առանց վիզայի, կամ վիզա ստանալ սահմանի վրա։ Ցանկալի անձնագրերի ցանկում են նաեւ Սինգապուրը, Գերմանիան եւ Հարավային Կորեան, ինչպես նաեւ Իսպանիան, Իտալիան, Ավստրիան։ Կորոնավիրուսային համավարակը, ըստ հրապարակման չի ազդել անձնագրերի գրավչության վարկանիշի վրա, թեեւ սահմանափակումները, որոշակիորեն թուլացրել են այսպես ասած՝ ռեյտինգային շատ անձնագրերի գրավչությունը։ Ամերիկյան անձնագիրը օրինակ զիջել է դիրքերը եւ գտնվում է յոթերորդ հորիզոնական Մեծ Բրիտանիայի եւ Շվեյցարիայի անձնագրերի հետ միասին։