Փաշինյանը փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը

Փաշինյանը փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, դիմելով դատախազության դիմաց հավաքված ոստիկաններին, իր ելույթում ասաց, որ ակտիվիստներին բերման ենթարկելու ու ձերբակալելու փոխարեն Նիկոլ Փաշինյանին է պետք ձերբակալել, քանի որ նա փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը։

«Իհարկե, Նիկոլ Փաշինյանի գործողություններն ամբողջովին համապատասխանում են դավաճանի որակավորմանը, որպիսին առկա է քրեական օրենսգրքում։ Այսօր մեր «Միասին» շարժման մի քանի անդամի ձերբակալել են, որոնք փորձել են ի նշան բողոքի փողոց փակել։ Բա Փաշինյանին ձերբակալեք, որ Հանրապետություն մտնող երկաթգիծը փակում է․ մենք, տալով անկլավը, փակում ենք երկաթգիծը, քանի՞ անգամ ասեմ, որ հասկանալի լինի, այստեղ պետք է հարյուր հազարներ լինեն։ Մարդկանց վախեցնում է, ասում է, որ չտանք՝ պատերազմ կլինի, որ տանք, ավելի ուժեղ պատերազմ է լինելու»,- ասաց Բագրատյանը։

Մանրամասն՝ տեսանյութում