Ավինյանն սկսում է քարոզչությունը՝ օգտագործելով անգամ սգո օրը

Ավինյանն սկսում է քարոզչությունը՝ օգտագործելով անգամ սգո օրը

Ավելի վաղ գրել էինք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ գտնվում էր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում, պատասխանում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ավինյանը, անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, հիշեցրել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ինքն է լինելու «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքաքապետի թեկնածուն։

«Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եվ այո, այստեղ եմ նաև որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»,- նշել է նա։

Ավինյանը, որին հազվադեպ կարելի է հանդիպել մասսայական վայերում, փաստորեն սկսում է իր քարոզչությունը ու ցավալիորեն դա անում է՝ սկսելով մարդկային ողբերգության եւ սգո առիթից։