2023 թվականին հարկային որքան եկամուտ է հավաքագրվել

2023 թվականին հարկային որքան եկամուտ է հավաքագրվել

2023 թվականին հավաքագրել է 2 տրլն 221 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 296 մլրդ դրամով:  Այս մասին քիչ առաջ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու։ Սա նշանակում է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում կրճատվում է: Վարչարարությունը և հարկային կարգապահության բարելավումն էական դեր են կատարել ցուցանիշների ապահովման գործում: Նախորդ տարի շատ բացահայտումներ են եղել, ստվերային շրջանառությունների մասով միլիարդավոր դրամների հարկեր են վերականգնվել»,- պնդեց նա։