Ֆրանսիայում զգալի թանկացել է սննդամթերքը

Ֆրանսիայում զգալի թանկացել է սննդամթերքը

Ֆրանսիայում սննդամթերքի թանկացումը վերջին 1,5 տարում կազմել է 17 տոկոս։ Ըստ Insee Ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների, 2022 հունվարից մինչեւ 2023 օգոստոս ժամանակահատվածում սննդամթերքի թանկացումը կազմել է 17,9 տոկոս։ Հատկապես թանկացել են՝ հացը, կաթը, միսը։

Ընդ որում, մոտ ապագայում հնարավոր է եւս 6-8 տոկոսի թանկացում։ Պատճառն այն է, որ սննդամթերքների արտադրության ծախսերն ավելացել են, ինչը բնականաբար, հանգեցնելու է արտադրանքի վերջնական գնի ավելացմանը։ Նշվում է, որ պարենի թանկացումը ՀՆԱ անկման ֆոնին՝ եվրոպական երկրներում ազդարարում են դժվարությունների սկիզբը, որոնց հետ դիմադարձվում է Եվրոպայի տնտեսությունը։