Այսօր՝ «Ռեալ Մադրիդ»- «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ»-«Բավարիա»

 Այսօր՝ «Ռեալ Մադրիդ»- «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ»-«Բավարիա»

Այսօր՝ ապրիլի 9-ին, կմեկնարկի աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը: Առաջին խաղային օրը կկայանա երկու հանդիպում։

Մրցաշարի գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին», իսկ Մյունխենի «Բավարիան» տնային հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Արսենալի» հետ։ Երկու հանդիպումներն էլ մեկնարկելու են Երևանի ժամանակով 23:00-ին: