Ալիևը պահանջել է պատժել «ահաբեկիչներին»

Ալիևը պահանջել է պատժել «ահաբեկիչներին»

Իլհամ Ալիևն անդրադարձել է այսօր առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակման հետ կապված միջադեպին։

Նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում, որտեղ դատապարտել է կատարվածը։ Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը հարձակումն ահաբեկչություն է որակել և պահանջել, որ այն արագորեն բացահայտվի, իսկ ահաբեկիչները պատժվեն։

Հիշեցնենք, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է միջին տարիքի Իրանի քաղաքացի, ով իր անչափահաս երկու երեխաների հետ այցելել է դեսպանատուն, մուտք գործել շենք և կրակ բացել։

Միջադեպի հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը, ևս երկու մարդ վիրավորվել է։

Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմին նշել է, որ հարձակում իրականցնող տղամարդու կինը ազգությամբ ադրբեջանցի է, իսկ տվյալ անձը հոգեբանական և ընտանեկան խնդիրներ ունի։