Խոսում են թվերը

Խոսում են թվերը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում ներկայացրել է տնտեսական ցուցանիշներն ու եկել համոզման՝ մեր երկրի տնտեսությունը հյուծվում է օր-օրի։

«Խոսում են թվերը

2021թ. հունվարը 2020թ. հունվարի համեմատ․

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով,
Արդյունաբերության ոլորտը կրճատվել է 11 տոկոսով,
Առևտրի շրջանառությունը կրճատվել է 15,1 տոկոսով,
Ծառայությունների ոլորտը կրճատվել է 10,3 տոկոսով,
Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 17 տոկոսով,
Արտահանումը կրճատվել է 11,3 տոկոսով,
Ներմուծումը կրճատվել է 20 տոկոսով,
ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 10 տոկոսով,
Գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4,5 տոկոս (փետրվարին՝ 5,3 տոկոս),
Սննդամթերքի գնաճը՝ 6,6 տոկոս (փետրվարին՝ 8,1 տոկոս),
Միջին անվանական աշխատավարձը նվազել է 3,7 տոկոսով,
Պետական հատվածի աշխատավարձը չի նվազել՝ պարգևատրումների հաշվին,
Միջին իրական աշխատավարձերը նվազել են առնվազն 8,2 տոկոսով,
Արտաքին պետական պարտքն ավելացել է 750 մլն ԱՄՆ դոլարով։

2021թ. հունվար-փետրվարը 2020թ. հունվար-փետրվարի համեմատ․

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,7 տոկոսով,
Արդյունաբերության ոլորտը կրճատվել է 8 տոկոսով,
Առևտրի շրջանառությունը կրճատվել է 11,3 տոկոսով,
Ծառայությունների ոլորտը կրճատվել է 12,5 տոկոսով,
Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 12,2 տոկոսով,
Արտահանումը կրճատվել է 5,5 տոկոսով,
Ներմուծումը կրճատվել է 15,8 տոկոսով,
ՀՀ դրամն արժեզրկվել է 10-11 տոկոսով,
Գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4,9 տոկոս,
Սննդամթերքի գնաճը կազմել է 7,3 տոկոս,
Առաջին անհրաժեշտության ապրանքների գների միջին աճը՝ 25-30 տոկոս,
Միջին անվանական աշխատավարձը ոչ պետական հատվածում աճել է 0,4 տոկոսով (ակնհայտ թվանկարչություն),
Միջին անվանական աշխատավարձը պետական հատվածում աճել է 2,2 տոկոսով՝ շարունակվող պարգևատրումների հաշվին,
Միջին իրական աշխատավարձերը նվազել են առնվազն 5-7 տոկոսով։

ՀՀ պետական պարտքը տարվա վերջի դրությամբ (մլն դրամ)․
2020թ.՝   4 164 251.3
2019թ.՝   3 512 006.7
2018թ.՝   3 348 765.3
2017թ.՝   3 279 584.6
Այսպիսով, 2017-2020թթ. պետական պարտքն աճել է 27 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով։

Մինչև պատերազմը 2020թ. առաջին 9-ը ամիսներին (վերջին հրապարակում)․
Զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 47000-ով
Աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5000-ով
Արտագաղթել են զբաղվածությունը կորցրածներից 5000-ը
Նպաստառու են դարձել զբաղվածությունը կորցրած անձանցից 28000-ը
Թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է 3 անգամ։

2020թ. առաջին 9-ը ամիսները՝ 2019թ. առաջին 9-ը ամիսների համեմատ (վերջին հրապարակում)․
Օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը (եկած - գնացած) նվազել է 85,2 միլիարդ դրամով (177,5 միլիոն ԱՄՆ դոլարով) կամ 2,6 անգամ
Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (եկած - գնացած) նվազել է 38,1 միլիարդ դրամով (79,4 միլիոն դոլարով) կամ 123 անգամ։

Ամփոփում․ մեր երկրի տնտեսությունը հյուծվում է օր-օրի՝ թողնելով սոցիալական անդառնալի հետևանքներ՝ կյանքի որակի անկում, աղքատների և ծայրահեղ աղքատների թվի կայուն աճ ․․․»։