Եվրոպան շարունակում է զինել Կիևին․ ի՞նչ են հայտնել Լեհաստանում

Եվրոպան շարունակում է զինել Կիևին․ ի՞նչ են հայտնել Լեհաստանում

Լեհաստանի կառավարությունը Ուկրաինային ռազմական օգնության շրջանակում պատրաստվում է ուղարկել լրացուցիչ 60 տանկ, ինչպես նաև գերմանական արտադրության 14 հատ «Leopard 2» տանկեր։ Այս մասին CTV News-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։

Մորավիեցկին նշել է, որ 60 տանկերից 30-ը՝ «PT-91 Twardy» դասի են, որոնք խորհրդային արտադրության «T-72M1» տանկերի կատարելագործված տարբերակն են։

Հիշեցնենք, որ Լեհաստանի կառավարությունն արդեն Ուկրաինային ուղարկել է 200 հատ «T-72» տանկ։