ՀՀԿ-ի «տատիկին» եկավ փոխարինելու Փաշինյանի «մորքուրը». քաղաքագետ

ՀՀԿ-ի «տատիկին» եկավ փոխարինելու Փաշինյանի «մորքուրը». քաղաքագետ

Քաղաքագետ է Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«ՀՀԿ-ի «տատիկին» եկավ փոխարինելու Փաշինյանի «մորքուրը»

Իշխանափոխությունից հետո շատերս համոզված էինք, որ նախորդ իշխանությունների օրոք իրենց խորը արմատները թողած որոշ դատապարտելի երևույթներ, օրինակ՝ ՀՀԿ-ի "տատիկի" նման մարգինալ կերպարները, որոնք ԶԼՄ-ների շնորհիվ դարձել էին հանրաճանաչ կերպարներ, կանցնեն պատմության գիրկը...
Սակայն, ինչպես ասում են, շատ վաղ էինք ուրախանում... Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը ոչ միայն չհրաժարվեց ՀՀԿ-ի "տատիկի" նման կերպարներ ունենալու գաղափարից, այլև անմակարդակ, փողոցային վարքագծով և բառապաշարով օժտված բավական մի մեծ բանակ ստեղծեց այդկերպ կերպարներից, որոնց կին անվանելը նույնիսկ ամոթ է... Սրանց միջից հատկապես աչքի է ընկնում լաչառ և խուլիգան վարքագծով ճղճղան այս կերպարը (տես լուսանկարը), ով երեկ Սահմանադրական դատարանում իր նմանների հետ արտաքնոց հիշեցնող բերաններն էին բացել և կղանք էին արտաբերում...
Պարզվում է, Հայաստանում Թավշյա հեղափոխություն կոչվածից հետո իշխանությունների մոտ նաև չի փոխվել ֆան-ակումբներ ունենալու գաղափարը.ՀՀԿ-ի "տատիկին" եկավ փոխարինելու Փաշինյանի այս "մորքուրը", որին կարելի է հանդիպել փաշինյանամետ գրեթե բոլոր միջոցառումներին... Եթե նախկինում ՀՀԿ-ն բավարարվում էր մարգինալ մեկ տատիկով, ապա գործող իշխանությունները ոչ միայն մարգինալներից, այլև այլանդակ, անմակարդակ ու անդաստիարակ կանանցից մի "վաշտ" ունեն, որոնք նորմալ մարդու համար անընդունելի են և պատիվ չեն կարող բերել որևէ մեկին, հատկապես դրանց հովանավորողներին...
Վերջ տվեք այս տրագիկոմեդիային... Ինքնախայտառակությամբ եք զբաղված... Ամո՛թ է...»