Գյումրիում չափից դուրս ցածր է մասնակցությունը. ահազանգում է ավագանու թեկնածուն

Գյումրիում չափից դուրս ցածր է մասնակցությունը. ահազանգում է ավագանու թեկնածուն

Գյումրիում այսօր ընթանում են Տիմ ընտրություններ։ Ընտրությունները մեկնարկել են առավոտյան 8։00-ից, 82 ընտրատեղամաս բացել է դռները մոտ 109 հզր ընտրողի առաջ։ 10 քաղաքական ուժ պայքարի մեջ է։ ժամը 10-ի դրությամբ կարծես ընտրողների ակտիվություն  չի նկատվում։

«Մեր վստահված անձերը ահազանգում են՝ չափից դուրս ցածր է մասնակցությունը, հարգելի գյումրեցիներ կատարեք ձեր ընտրության իրավունքը, հետո չասեք ընտրություն չունեինք»: Տեղեկացնում է «Հայրաքաղաք» դաշինքի ավագանու թեկնածու Եղիշե Շարյանը, ով մեզ հետ զրույցում նաև նշել էր, որ Գյումրիում քաղաքացիները ոչ միայն ակտիվ քաղաքական կյանքով չեն ապրում, այլև ավագանու ինստիտուտին լուրջ չեն վերաբերում, և  նման պասիվության պատճառը հենց դա է։