Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի ու մարզչի թեկնածուները

 Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի ու մարզչի թեկնածուները

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցանկը:

Այս մրցանակին հավակնում են՝ Ռոբերտ Լևանդովսկին (Բավարիա), Լեո Մեսսին (Բարսելոնա) և Կրիշտիանու Ռոնալդուն (Յուվենտուս):

ՖԻՖԱ-ն հրապարակել է նաև տարվա լավագույն մարզչի հավակնորդների ցանկը:

Այս մրցանակին հավակնում են երեք մարզիչներ՝ Հանս -Դիտեր Ֆլիկ (Բավարիա), Յուրգեն Կլոպ (Լիվերպուլ) և Մարսելո Բիելսա (Լիդս):

Տարվա լավագույն դարպասապահ մրցանակի թեկնածուները ևս հայտնի են՝
Մանուել Նոյերը (Բավարիա), Յան Օբլակ (Աթլետիկո) և (Ալիսոն Բեքեր):