DataArt ընկերությունը գալիս է Հայաստան. նախարար

DataArt ընկերությունը գալիս է Հայաստան. նախարար

Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

‼ DataArt ընկերությունը գալիս է Հայաստան ‼
‼ DataArt opens R&D + Sales office in Armenia‼
Սիրելի՛ հայրենակիցներ, շտապում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հրաշալի նորությունով ստորև.
Ֆինանսների, ճանապարհորդության, առողջապահության, մեդիայի և ժամանցի ոլորտների համար տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը գալիս է Հայաստան:
Երևանյան DataArt-ն ընկերության պատմության մեջ առաջին անգամ կհամատեղի R&D կենտրոնի և վաճառքի գրասենյակի գործառույթները՝ մասնավորապես դեպի Միջին Ասիական շուկա: 
DataArt-ը Հայաստանում շեշտը կդնի Quality Assurance (QA)-ի (ծրագրային ապահովման թեստավորում և որակի վերահսկում) առաջխաղացման, ծրագրային ապահովման մշակման և օժանդակման, բիզնեսի զարգացման վրա:
Մասնագետներ փնտրելու և ընտրելու գործընթացն արդեն սկսվել է, գրասենյակում կատարվում է վերանորոգում և աշխատատեղերի կահավորում, «բնակարանամուտը» նախատեսված է հունիսին: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ DataArt Երևանում կսկսեն աշխատել 30-ից ոչ պակաս մասնագետներ:
-------------------------
DataArt ընկերությունը գլոբալ տեխնոլոգիական-խորհրդատվական ընկերություն է, ունի ավելի քան 2500 աշխատակիցներ և մասնաճյուղեր ավելի քան 20 երկրներում ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան և այլն:
Երևան այցելած Միխայիլ Զավիլեյսկին և Յուլյա Զավիլեյսկայան mail.ru ընկերության համահիմնադիրներից են և DataArt ընկերության տնօրենների խորհրդի անդամներ: Նրանք հետաքրքրված են Հայաստանում հիմնելու ընկերության մասնաճյուղ, սկսելու համագործակցություն Պոլիտեխնիկի հետ՝ կադրերի վերապատրաստման և կրթական պրոցեսներում իրենց գիտելիքի օգտագործման ուղղությամբ:
մանրամասները՝ ստորև:
#5Mx2050
#HighTechArmenia
#EngineeringArmenia
#InnovationArmenia