Բրյունետի եվրատեսիլյան երգի տեսահոլովակն արդեն 2 մլն դիտում ունի

Բրյունետի եվրատեսիլյան երգի տեսահոլովակն արդեն 2 մլն դիտում ունի

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future Lover» երգի տեսահոլովակը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի:

«Future Lover-ը բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- երգի մասին պատմել էր Բրյունետը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլ քաղաքում։ Մրցութային օրերն են՝ մայիսի 9-ը, 11-ը և 13-ը։ Բրյունետը ներկայանալու է երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 11-ին, եզրափակիչը մայիսի 13-ին է։