Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի շուրջ ստեղծված իրավիճակով

Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի շուրջ ստեղծված իրավիճակով

Հարգելի հայրենակիցներ.

Դիմում եմ բոլոր նրանց,ովքեր մտահոգ են Հայրենիքի շուրջ ստեղծված իրավիճակով և փորձում են ամեն կերպ պայքարելով իրենց լուման ներդնել այդ գործում։

#ՀանունԱրցախիՊաշտպանության շարժումը կյանքի է կոչվել համախմբելու նման կերպ մտածող մարդկանց։Միայն մեկ գաղափարի շուրջ համախմբվելով և հանուն այդ նպատակի ջանք ու եռանդ չխնայելով կարող ենք պաշտպանել Հայրենիքը և գալիք սերունդներին ժառանգել անվտանգ և զարգացող պետություն։

Եկեք մի կողմ թողնենք բոլոր կուսակցական,գործնական,կենցաղային և այլ բնույթի տարաձայնությունները և միասնական կերպով պաշտպանենք Հայրենիքը վերահաս վտանգներից։

Միանալով շարժմանը Դուք չեք միանում կոնկրետ անհատի կամ կուսակցության։Տեղերում ինքնակազմակերպվելով և Հայրենիքի պաշտպանության վերաբերյալ ունեցած Ձեր գաղափարների և տեսլականի շուրջ մարդկանց համախմբելով հնարավոր է,որ  հենց Դուք կարող եք դառնալ այն անհատը`ով կառաջնորդի ժողովրդին։

Վստահաբար կարող եմ ասել,որ հենց այդ պարագայում են ժողովրդի միջից ծնվելու այն լիդեռները,որոնց մասին այդքան խոսում են մարդիկ։

ՀԱՅ ԱԶԳԸ բազմիցս ապացուցել է,որ համախմբվելով կարող է անել անհնարինը։Վստահ եմ այս անգամ էլ ենք հաջողելու
#ՀԱՅԱՍՏԱՆ
#ԱՐՑԱԽ
#ՍՓՅՈՒՌՔ

Արշակ Աբրահամյան