Երկիրն էլ աչքաչափով է վարում․․․

Երկիրն էլ աչքաչափով է վարում․․․

Երբ երկրի առաջին դեմքը աչքաչափով է ամեն ինչ որոշում, երկիրը հայտնվում է այն վիճակում, ինչի մեջ հայտնվել ենք այսօր։ Աչքաչափով է որոշում, թե Ալիևն ինչ է ուզում, ինչքան է ուզում, ինքը ստույգ չգիտի, թե Ալիևը ո՞ր կետում կանգ կառնի։ Խաղաղության պայմանագիրը աչքաչափով է որոշում  և պատերազմից հետո առ այսօր ամեն օր ասում է՝ մոտ ժամանակներս կկնքենք։ Աչքաչափով է որոշում, թե 44- օրյա պատերազմում քանի զոհ ունեցանք՝ մի հիսուն հոգի  այս կողմ կամ այն կողմ։ Աչքաչափով է որոշում մեր գերիների թիվը, մինչև հիմա ստույգ չգիտի, թե քանի գերի ունենք։ Աչքաչափով է ասում, թե Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքից ինչքան է զավթել։ Աչքաչափով է Հայաստանի բախտի հետ խաղում․ քանի՞ գյուղ  աչքաչափով պիտի Ադրբեջանին տա։ Ռուսաստան-Արևմուտք գզվռտոցի մեջ աչքաչափով որոշում է, թե ով կարող է իր աթոռը ավելի ամուր պահել, ումից ինչքան օգուտ կարող է աչքաչափով ունենալ։  Եթե աչքաչափը շարունակենք, կտեսնեք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ աչքաչափով է անում։ Այսօր էլ  կառավարության նիստում է աչքաչափով հայտարարություն անում․ 

«Երբ երբեմն մեքենա եմ վարում և անցնում ճանապարհներով, աչքաչափով զգում եմ՝ ճանապարհը, որ կառուցվել է 4 տարի առաջ, այն վիճակում չէ, որ պետք է լիներ․․․»։ 

Աչքաչափով է որոշել, որ «Ճանապարհները տեղ-տեղ դեֆորմացվել են, տեղ-տեղ լրացուցիչ աշխատանքներ են կատարվել »։ Իսկ դրա համար ոչ թե կոնկրետ լուծում է պահանջում, այլ X, Y- ներով է խոսում․ «Մենք ճանապարհն ընդունել ենք, այնտեղ ստուգումներ են անում, բայց ամեն X պահի չունենք հարցի պատասխանը․․․»։

Երկիրն էլ աչքաչափով է վարում ու զարմանալ պետք չէ, որ շուտով հայտնվենք մի այլ տարածքում և այլայլված հարցնենք՝ էս ու՞ր ենք հայտնվել․․․