Մխիթարյանի բացակայությունը բացասական կանդրադառնա թիմի վրա

Մխիթարյանի բացակայությունը բացասական կանդրադառնա թիմի վրա

Մխիթարյանի բացակայությունը իհարկե բացասական կանդրադառնա թիմի վրա։ Նրա ներկայությունը կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Պետք է պատրաստվենք եղած ֆուտբոլիստներով։ Բայց դա նրա որոշումն է, նա մեր ընկերն է, հարգում ենք նրա որոշումը։ Այս մասին քիչ առաջ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

Հիշեցնենք՝ վաղը՝ մարտի 25-ին, Երևանի ժամանակով 21։00-ին «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականը ընդունելու է Թուրքիայի ընտրանուն։ «Մեկ շաբաթ է արդեն, ինչ մարզչին ծանոթ ենք։ Որոշ ֆուտբոլիստներ ավելի վաղ են ծանոթացել։ Այս մեկ շաբաթում մեծ աշխատանք է տարվել։ Մեր թիմում բոլորը պրոֆեսիոնալ են, կարծում եմ՝ շատ հեշտ ընտելացել են նրան։ Ռանոսը շատ լավ տպավորություն է թողել։ Շատ լավ որակներ ունի, հուսով եմ՝ հետագայում նա մեզ շատ կօգնի, վստահ եմ։ Իհարկե մենք այս խմբում ֆավորիտ չենք, բայց մենք ամեն խաղի պատրաստվում ենք՝ ինչպես վերջինին»,- հավելեց նա։