Ադրբեջանում գերի ընկած Նարեկ Սարդարյանի ընտանիքը սպասողական վիճակում է

Ադրբեջանում գերի ընկած Նարեկ Սարդարյանի ընտանիքը սպասողական վիճակում է

Ինչպես հայտնի է, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը գերի է Ադրբեջանում։ Նա արոտավայրից է շփոթմամբ հատել սահմանն ու հայտնվել հակառակորդի մոտ։

Նրա վերաբերյալ բազաթիվ հրապարակումներ եղան, դրանով է զբաղվում նաեւ «Կարմիր խաչը»։
Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը մեզ փոխանցեց, որ դեռեւս որեւէ նորություն չկա, բոլորը սպասողական վիճակում են։

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեզ հետ զրույցում ասաց, որ կազմակերպությունը կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ՝ երկու կողմերի․ «Մենք կապի մեջ ենք մնում ընտանիքի հետ։ Որպես իրավասու կազմակերպություն մենք կարող ենք տեսակցել։ Մենք այս պահին կապի մեջ ենք»։

Նա նշեց, որ իրենք բանակցություններ չեն վարում Սարդարյանի հետ վերադարձի մասով․ «Կարմիր խաչը հանդիսանում է չեզոք միջնորդ այս հարցերում, ինչը նշանակում է, որ մարդը, որը գտնվում է անազատության մեջ իրավունք ունի օգտվել իր իրավունքից, որպեսզի իրեն այցելեն, իր պահման պայմանները ստուգեն, օգնեն, որ կապի մեջ լինի իր ընտանիքի հետ»։