Հայրենիքի հանդեպ անծայրածիր սերը չունի քաղաքական կողմնորոշում. Աննա Խաչատրյան

Հայրենիքի հանդեպ անծայրածիր սերը չունի քաղաքական կողմնորոշում. Աննա Խաչատրյան

Երգչուհի Աննա Խաչատրյանը, որ վերջերս ներկայացրեց իր նոր՝ «Շուշի» երգի տեսահոլովակը, Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել արձագանքների համար:

«Շնորհակալ եմ բոլորին արձագանքների համար: Իմ մասնագիտական գործունեության ողջ ընթացքում երբևէ չեմ ներկայացրել որևէ ստեղծագործություն, որը ենթատեքստ կունենա, քանի որ ազնիվ եմ ինքս իմ ու հանդիսատեսիս հետ: Հայրենիքի հանդեպ անծայրածիր սերը չունի քաղաքական կողմնորոշում։ Ես մարդ եմ, ով հստակ տարանջատում է քաղաքականությունն ու արվեստը միմյանցից»,- գրել է նա: