Հայտնի կինոդերասան է մահացել

Հայտնի կինոդերասան է մահացել

Կյանքի 81-րդ տարում մահացել է հայտնի հնդիկ կինոդերասան Քադըր Խանը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, Քադըր Խանը ծանր հիվանդություն է ունեցել։ Բոլիվուդում Քադեր Խանը սկսել է նկարահանվել 1970-ական թթ-ից մինչեւ 1990-ական թթ։ Նկարահանվել է ավելի քան 300 ֆիլմերում։ Եղել է նաեւ մի շարք ֆիլմերի ձայնային մասին ապահովոց, սցենարիստ։ Նրա մոտ հատկապես լավ է ստացվել բացասական կերպարների կերտումը։ Ունի նաեւ երգիծական դերեր։ Հայտնի են նրա կերպավորումները «Աբդուլլահ», «Վրեժի ծարավը», «Լսեք իմ ձայնը», «Երդվում եմ քեզ իմ սեր», «Սամրատ» եւ այլ ֆիլմերից։