Սուպերհամակարգիչը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակչի վերաբերյալ կանխատեսում է արել

Սուպերհամակարգիչը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակչի վերաբերյալ կանխատեսում է արել

Սուպերհամակարգիչը կանխատեսում է արել կիրակի օրը, ժամը 22-ին մեկնարկող Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակչի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ հանդիպելու են Անգլիայի ու Իտալիայի ֆուտբոլի հավաքականները։ «The Analyst»-ի կայքի համաձայն՝ Իտալիայի հաղթանակի հավանականությունը 57,8 տոկոս է, Անգլիայինը՝ 43․2։ Գարեթ Սաութհեյթի թիմը հանդիպումն անցկացնելու է հարազատ տանիքի տակ՝ «Ռոեմբլի» ստադիոնում։

Միջազգային ֆուտբոլային մրցաշարում Անգլիան իր միակ հաղթանակը տոնել է տանը՝ առաջ անցնելով Գերմանիայից 1966-ի եզրափակչում։ Եվրոպայի առաջնության մրցաշարում անգլիացիների համար լավագույն նվաճումը 1968 թվականի բրոնզե մեդալն էր։ Հուլիսի 10-ին ռուսաստանյան լեգենդար մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովը նախապատվությունը տվել է Անգլիայի հավաքականին, նշելով, որ Սաութգեյթի թիմը առանձնանում է իր արագությամբ։