Խուզարկություններ են ընթանում ԲՀԿ -ի Գեղարքունիքի մարզի գրասենյակներում

Խուզարկություններ են ընթանում ԲՀԿ -ի Գեղարքունիքի մարզի գրասենյակներում

Մենք տեղեկացանք, որ խուզարկություններ են ընթանում ԲՀԿ -ի Գեղարքունիքի մարզի գրասենյակներում: Արխիվային փաստաթղթեր են փնտրում: Հիշեցնենք, որ այս գործողությունների առիթը 5 ամիս առաջ Վազգեն Պողոսյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերված թուղթն է, որից կարելի է կարծել,որ 2012 թվականին ԲՀԿ ից թեկնածու առաջադրված անձը գումար է ստացել ԲՀԿ գրասենյակից:

Մենք տեղեկացանք, որ խուզարկության ֆորմալ պատճառը, ըստ ԱԱԾ աշխատակիցների, շինարար Վազգեն Պողոսյանին է առնչվում։ Նա 2017 թվականին եղել է ԲՀԿ նախընտրական ցուցակում։

Խուզարկողները ասել են, որ ինչ որ ֆինանսական խախտումներ են ի հայտ եկել՝ կապված Վազգեն Պողոսյանի առաջադրման հետ եւ եկել են դրա հետ կապված ինչ որ փաստաթղթեր գտնելու։

Ծառուկյանի տան խուզարկության սանկցիայի համար ԱԱԾ-ն դատարան է մտել այս գիշեր՝ ժամը 2-ից հետո։ Ամեն ինչ արել են, որ օպերացիան գաղտնի լինի՝ անգամ ԱԱԾ օպերատիվ աշխատողները տեղեկացված չեն եղել, թե մութուլուսին ուր են գնում՝ գործողություն կատարելու։ Բայց առիթը, որով իրականացվել է խուզարկությունը, առնվազն 5 ամսվա վաղեմության է։ Ուղղակի այն ժամանակ Գագիկ Ծառուկյանի հետ խնդիրներ չկային եւ այն օգտագործելու անհրաժեշտությունն էլ չկար։