Եվրախորհրդարանում անհանգստացել են WhatsApp-ի գաղտնիության նոր քաղաքականությունից

Եվրախորհրդարանում անհանգստացել են WhatsApp-ի գաղտնիության նոր քաղաքականությունից

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Էնգին Էրօղլուն իր անհանգստությունն է հայտնել WhatsApp մեսենջերի գաղտնիության նոր քաղաքականության որդեգրման հետ կապված։ Այս մասին նա հատուկ գրություն է ուղարկել Եվրահանձնաժողովին, խնդրելով պարզաբանումներ ներկայացնել։ Էրօղլուն հայտարարել է, որ դեռ 2014 թվականին Facebook-ը խոստացել է WhatsApp-ի օգտատերերին, որ երկու հավելվածների տվյալները կպահպանվեն առանձնաբար։

Դրանից հետո է, որ Եվրոպական Հանձնաժողովը երկու ընկերությունների միաձուլման գործարքը համարել է օրինական։ Պատգամավորը հետաքրքրվել է, թե ԵՄ-ն ինչ քայլեր է ձեռնարկում, այդ մեսենջերում գրանցված եվրոպացի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը ապահովելու համար։